Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարը հունվարի 30-ին դուրս է եկել թռչուններին կերակրելու եւ կոտրել է ոտքը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», երկուշաբթի առավոտյան, Սավիսաարը որոշել է կերակրել թռչուններին, սակայն ճանապարհին սայթաքել է ու ընկել: Սկզբում քաղաքապետը որոշել է չդիմել բժշիշկների օգնությանը, սակայն ոտքն ուռել է եւ սկսել է շատ ուժեղ ցավալ:
Հունվարի 31-ին Էդգար Սավիսաարի մոտ հայտնաբերել են ոտքի կոտրվածք եւ գիպս են դրել: Քաղաքապետի ոտքը 5 շաբաթ կմնա գիպսի մեջ:




























