Իրանն ի զորու է միջուկային զենք ստեղծել եւ ընդլայնել ուրանի հարստացման հզորությունները: Այդ մասին ԱՄՆ սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նիստում ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը` ավելացնելով, որ Իրանն իր համար բաց է պահում միջուկային զենքի մշակման հնարավորությունն արդեն ստեղծված հզորությունների շրջանակում, որոնք կարող են օգտագործվել միջուկային մարտագլխիկների ստեղծման համար:

«Ուրանի հարստացման մասով Իրանի տեխնիկական հնարավորությունները ամրապնդվում են եւ համապատասխանում մեր գնահատականներին, համաձայն որոնց միջուկային զենքի արտադրության համար Իրանն ունի գիտատեխնիկական եւ արդյունաբերական բազա: Միջուկային զենքի ստեղծումը մնում է ընդամենը քաղաքական հարց»,-նշել է Քլեփերը: