Ուկրաինայի Խարկովի մարզային վարչակազմի նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան», հունվարի 31 -ին հայազգի Ավակովը որպես մեղադրյալ է անցնում հունվարի 26 –ին հարուցված քրեական գործով: Մասնավորապես Ավակովին ներկայացվել է ծառայողական լիազորությունների եւ պաշոտնական դիրքի չարաշահման մեղադրանք:
Հաղորդվում է, որ Ավակովի բնակության եւ հաշվառման վայրերում խուզարկություններ են անցկացվում:
Նշենք, որ Ավակովը նաեւ «Բատկիվշչինա» կուսակցության Խարկովի մարզային կազմակերպության ղեկավարն է:











