Այսօր՝ նոյեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում՝ «Բալի» հյուրանոցային համալիրի մոտ, վրարերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի, որը տեղում մահացել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև հարևանությամբ գործող մեծ թվով օբյեկտների աշխատակիցներ իրենց զայրույթի խոսքն են ուղղել պատկան մարմիններին՝ ասելով, որ նշված հատվածում անընդհատ ավտովթարներ, վարերթեր, այդ թվում, ցավոք, ողբերգական դեպքեր են տեղի ունենում։

Եվ իրենք բազմաթիվ անգամներ նամակներ են ուղղել պատկան մարմիններին, որ միջոցներ ձեռնարկեն ու նշված հատվածում տեղադրեն արագաչափ և տարածքը կահավորեն երթևեկության համար անհրաժեշտ պարագաներով, սակայն ոչ մի դրական արդյունք։