Եվրագոտու երկրներում գործազրկության մակարդակը 2011 թ-ին հասել է առավելագույնի: Ինչպես հաղորդում է  Eurostat-ը, դեկտեմբերին այն կազմել է  10,4%: Դա նշանակում է, որ  եվրագոտու 17 երկրներում գործազուրկ է եղել մոտ  16,5 մլն մարդ`  751 հազարով ավելի, քան նոյեմբերին:

Գործազրկության ամենաբարձր մակարդակը, ինչպես նախկինում, գրանցվել է Իսպանիայում (22,9%), ամենացածրը` Ավստրիայում (4,1%): Այսպիսով, նախորդ տարվա համեմատ, գործազրկության միջին մակարդակն աճել է 3%-ով:

Համաձայն վիճակագրության` ընդհանուր առմամբ ԵՄ երկրներում պաշտոնապես աշխատանք փնտրող է համարվել 23,8 մլն մարդ կամ աշխատունակ բնակչության  9,9%-ը:

Գործազրկության մակարդակը հատկապես բարձր է Հունաստանում, Իսպանիայում եւ Կիպրոսում, այն դեպքում, երբ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում արձանագրվում է  գործազրկության մակարդակի կրճատում: