Եթե մի քանի վագոն ցորեն է եկել Ադրբեջանի տարածքով, դա դիվերսիֆիկացիա՞ է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Կոմունիկացիաների ապաշրջափակում կարող է լինել այն պարագայում, երբ միաժամանակ բացվում են բոլոր ենթակառուցվածքներ ու ճանապարհները։ Սա չի կարելի համարել պատմական իրողություն։ Եթե դուք լսել եք Ադրբեջանի ԱԳ նախարարի ասուլիսը և նաև ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, նրանք խոսում են ՀՀ–ին հերթական պահանջներ ներկայացնելու և այդ պահանջները բավարարելու մասին։ Այսինքն, մենք ունենք լրջագույն խնդիր, ու էդ լրջագույն խնդիրը թողած, ասում են՝ Ադրբեջանի տարածքով մի քանի վագոն ցորեն ենք ստացել, անասնակեր։ Դա լո՞ւրջ է, սա համարում եք ձեռքբերո՞ւմ,
Անընդհատ Ալիևը իր հարցազրույցների ժամանակ շեշտում և հիշատակում է, որ ադրբեջանցիները պիտի գան, վերադառնան։ Մենք պետք է հասկանանք, թե իրապես Ադրբեջանի նպատակները որո՞նք են։ Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը։
Ադրբեջանը անընդհատ պահանջներ է ներկայացնում Սահմանադրության փոփոխության, անկախության հռչակագրի չեղարկման, տարածքային պահանջներ է ներկայացնում, ադրբեջանցիները այստեղ բնակեցման պահանջ է ներկայացնում, միջանցք բացելու պահանջ է ներկայացնում»,–ասաց Դանիելյանը։











