ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սուտ է համարում իշխանությունների կողմից հնչող հայտարարությունները, թե արդեն 1,5 տարի սահմաններին չեն կրակում։

«Դա սուտ է, ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես իմ գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ ամռանը եղել ենք Սյունիքի մարզի սահմանապահ գյուղերում, մենք մտել ենք այն տները, որտեղ որ թիրախային կրակոցներ են եղել և երջանիկ պատահականությամբ մարդ չի զոհվել»,–ասաց նա։

Հարցին՝ ինքը այդ տան մե՞ջ է եղել, որ կրակել են, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Ես այդ տան մեջ չեմ եղել։ Այդ կրակոցների ահազանգի հետքերով, երկու օր իմ գործընկերոջ հետ եղել եմ Սյունիքի մարզում, այդ կրակոցները ես իմ ականջով եմ լսել, այդ տները այցելել եմ, որ գնահատենք, հասկանանք վնասները ինչքան են։ Ոչ թե օդում են կրակել են, այլ թիրախային, փամփուշտը մտել է մարդու տուն։

Ընդամենը մի քանի ամիս է անցել, և ասել, որ այլևս վերջ, խաղաղությունը հաստատված է և Ադրբեջանը գնում է խաղաղության գործընթացի, կներեք, լուրջ չի։

Եթե չեմ սխալվում, օգոստոս ամսին այդ կրակոցները Տավուշի մարզում էլ են հնչել ու դա ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում, որ երեք ամիս թշնամին չի կրակել, ի՞նչ ասեմ»։