Ընդհանրապես պետության հանդեպ վերաբերմունք է, երբ Մամիջանյանը ստեղից կանգնած մարտի 1–ով ընտրված նախագահին ասում է՝ նախագահ Սարգսյան, իսկ նտրված վարչապետին դիմում է միայն ազգանունով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը։

«Ելույթս կառուցելիս մտածում էի՝ ոնց պիտի խոսեմ այդ ամեն ինչից, հետո մտածեցի, որ տիկին Աննա Մկրտչյանը ոնց էլ չլինի մի երեք անգամ «իշխանազավթ» բառը կօգտագործի ելույթի մեջ և ինքը ինձ հուսախաբ չարեց։ Ես իրան ուզում եմ ասեմ՝ ես հասկանում եմ, որ դուք տրավման ունեք անցյալից, ոնց որ օրինակ մանկական տրավման բայց ձեր տրավման հեղափոխությանն է վերաբերվում որովհետև ձեր համար անընդունելին է տեղի ունեցել. ժողովուրդը իրականում իր իշխանությունը հետ է բերել էլիտաներից։

Կարող եք գնալ հետ 2003 թվական, երբ ձեր առաջնորդը Քոչարյանի շտաբի պետն էր ու տեղի ունեցան ամենախայտառակ ընտրությունները, որը իմիջիայլոց երևի միակ դեպքն է, որ ընդհանրապես չի ընդունվել ոչ մի միջազգային կառույցի կողմից։

Արձանագրվել էին բռնություններ, եղել էին 100% ձայն հավաքած տեղեր, եղել էին տեղեր, որտեղ մասնակիցներից ավելի շատ ձայներ էին եղել, եղել էին տարատեսակ բռնություններ, 250 բերման ենթարկվածներ, որից 70 կալանավորվածներ։

Ու երբ եվրոդիտորները չէին ուզում ընդունել այս ընտրությունների արդյունքները, ի՞նչ է պատասխանում շտաբի պետը: Ասում է՝ ձեր ժողովրդավարությունը մեր ժողովրդավարության հետ կապ չունի, դուք եվրոպացի եք, դուք չգիտեք մեր մենթալիտետը։

Միջազգային կառույցները արձանագրել են, որ ոչ միայն ընտրություններն են կեղծված, այլև էս խոսքով խաթարվում է ընդհանրապես վստահությունը միջազգային կառույցների հանդեպ Հայաստանում։ Էս եք եղել դուք, երբ որ եղել եք շտաբի պետ Քոչարյանի համար»,–ասաց Պարսիլյանը։

Նա հայտարարեց, որ իմպիչմենտի թեման իրականում օրակարգ ստեղծելու ձև է. «Հայաստան» դաշինքը էդ միութենականի օրակարգը իրանով է արել, իրանք էդ մասով չեն կարողանում, դրա համար իրենք էլ սարքել են իմպիչմենտը։ Իրենք որպես օրակարգ սա ձգելու են մինչև ընտրություններ։ Բայց խնդիրը ո՞րն է, իրենք մտածում են, որ եթե դաշինքով հանդես գան, կարող է շեմը չհաղթահարեն, առանց դաշինքի կարող է և հանկարծ ստացվի շեմը հաղթահարելը։ Ու այս մարդը ռեբրենդինգ է անում «Պատիվ ունեմ»–ը։ Ինչքան էլ տխրահռչակ է «Պատիվ ունեմ»–ի պատմությունը, բայց այնտեղ կային այլ կուսակցություններ, հիմա էլ կա ոչ կուսակցական, բայց պարոն Մամիջանյանը որերորդ անգամ է, գալիս է, ասում է՝ Հանրապետական խմբակցությունը։ Այ իշխանազավթումը սա է, երբ որ դուք «Պատիվ ունեմ»–ի անունը նույնիսկ փոխում ու փորձում եք Հանրապետականի անվան տակ գնաք դեպի ընտրություններ՝ օրակարգ ընտրելով ընդամենը իմպիչմենտը որպես ձև, որպես ես կասեի խեղկատակություն»,– հայտարարեց ՔՊ–ական պատգամավորը։