Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի համար անկլավների վերադարձն առանց փոխզիջումների, անընդունելի է։

«Ռազմական տեսանկյունից անընդունելի տարբերակ է, բայց չեմ կարող ասել, թե բանակցություններն ինչ ձևաչափով կգնան։ Ինձ համար ցանկացած անկլավի վերադարձ՝ առանց որոշակի փոխզիջման, անընդունելի է։ Խոսքը մասնավորապես՝ Տիգրանաշենի մասին է»,–NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը։

Նա հիշեցրեց, որ անկլավների հարցը ներառված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի նախնական տարբերակում, սակայն բանակցությունների արդյունքում հանվեց փաստաթղթից։

«Արծվաշենը Հայաստանի Հանրապետության տարածքն է և այն պետք է վերականգնվի»,–ասաց Դավիթ Տոնոյանը՝ ադրադառնալով Արծվաշենը վերադարաձնելու մասին վերջին շրջանում ակտիվացած խոսակցություններին։