ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։

Ինչպես հայտարարել է նախարար Սրբուհի Գալյանը Կառավարության ժամի ընթացքում, նախարարությունը մշակում է համապատասխան օրենսդրական նախաձեռնության տեքստը, սակայն հարցը դեռևս չի քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդում, և դրույթը պաշտոնականացնելու համար անհրաժեշտ է Խորհրդի որոշում։

Նախարարը նշել է, որ արդարադատության նախարարությունն ուսումնասիրել է միջազգային փորձը:  Նա  հիշեցրել է, որ տարբեր երկրներ ունեն երդվյալ ատենակալների ինստիտուտի տարբեր մոդելներ։

Գալյանը հավելել է, որ կշարունակեն հետազոտությունները՝ ամենահարմար մոդելը ընտրելու համար, բայց միայն՝ Խորհրդի որոշումից հետո։