Դանիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Կուսակցությունների և ժողովրդավարության դանիական ինստիտուտ (DIPD), որտեղ հանգամանալից քննարկում է ունեցել Դանիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
«Հայաստանը ժողովրդավարություն է, երիտասարդ, բայց ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության հետևողական առաջմղման հարցում ամուր հանձնառությամբ ժողովրդավարություն, և մենք մեծապես շահագրգռված ենք համախոհ գործընկերությունների զարգացման հարցում»,- ընդգծել է նախարար Միրզոյանը:




























