Հայաստանի գլխավոր տոնածառի լուսավորման արարողությունը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 14-ին:Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեից:

Ըստ կոմիտեի հաղորդագրությունների՝ Օմանի և Կատարի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը վերոնշյալ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ Երևանում ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լուսավորման հանդիսավոր արարողությանը: