Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի Նոր Խաչակապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Nissan Teana»-ի վարորդը եղել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի օգնական Վոլոդյա Մխոյանը: