Գազայի հատվածում բնապահպանական իրավիճակը հասնում է աղետալի մակարդակի․ բարձր են համաճարակների ռիսկը։ Այս մասին հայտնել է կատարական «Al Jazeera» հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի հարավային մասում գտնվող Խան Յունիսի քաղաքապետին։
«Մենք բախվում ենք իրական աղետի, որը կհանգեցնի հիվանդությունների և համաճարակների տարածմանը», - ընդգծել է ալիքի զրուցակիցը։ Ըստ նրա՝ ռազմական գործողությունների հետևանքով հատվածում ավերածությունների մասշտաբը հսկայական է, ինչը դժվարացնում է աղբի և թափոնների կուտակման վայրեր մուտքը և անհնարին դարձնում դրանց ժամանակին դուրսբերումը։ Իրավիճակը սրվում է նաև նրանով, որ ռմբակոծությունների հետևանքով «հատվածի բուսական ծածկույթը ոչնչացվել է 90%-ով»։
Նոյեմբերի 7-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գազայի բաժանմունքի ղեկավար Ալեսսանդրո Մրաքիչը «Reuters» գործակալությանը տված մեկնաբանության մեջ հայտարարել է, որ անկլավը ծածկված է տոննաների աղբով, իսկ հակասանիտարական պայմանները լուրջ սպառնալիք են ներկայացնում տեղի բնակչության առողջության համար։





























