Մեզ ասում են՝ թոշակը այսքան չի ավելացել, իսկ դուք ասում եք՝ մարդու համար ենք աշխատում. ժողովուրդ ճանապարհը մարդու համար չի՞ ջրամատակարարման համակարգը մարդու համար չի՞ դպրոցը, մանկապարտեզը մարդու համար չի՞։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրենք ո՞նց են արել, պետք է իրենց փողերը տանեն Կիպրոսում, ֆռցնեն, բերեն Հայաստանում ներդնեն որպես օտարերկրյա ներդրում, իսկ այ դպրոց չունեցող երեխաները իրենց մոտ բատրակ ու սափրագլուխ լինեն։
Բա որ այդ երեխաները տառերը իմանան, ո՞վ է իրենց մոտ սևագործ բանվոր լինելու։ Բա այդ երեխաները իրենց պետք են որպես սևագործ բանվոր, սափրագլուխների բրիգադներ, քրեական թափթփուկ։ Բա որտեղի՞ց են այդ ռեսուրսը վերցնելու, որ իրենց քրեական թափթփուկ շարքերը լրացնեն։ Բա եթե դպրոց լինի, մանկապարտեզ լինի, որ հանկարծ երեխեքի առաջին բառերը պապա-մամայից հետո հայհոյանք չլինի, իրենք ո՞նց են գոյատևելու այս երկրում։ Բա իրենք դրանից են նեղված։
Իրենք նեղված են, որ իրենց երեխեքին հնարավորություն ունեն Լոնդոններում տանել, ինչ-որ մի կերպ թքել-կպցնելով տառերը սովորեցնել, այստեղի երեխեքը պիտի դպրոց չունենան, տառերը պիտի չիմանան, որ իրենց մոտ սևագործ բանվոր լինեն, իրենց շներին, առյուծներին կերակրող լինեն»,–ասաց նա։





























