«Հաղթանակ» դաշինքն այսօր Վաղարշապատում ամփոփիչ հանրահավաքից հետո երթով շարժվում է դեպքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
«Այս երթը լինելու է հաղթական, ունենալու է իր տրամաբանական ավարտը, և Վաղարշապատ համայնքը նոյեմբերի 16-ից սկսելու է զարգանալ և դառնալ մեր բոլորի երազած համայնքը»,– ասաց դաշինքը ներկայացնող Սևակ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Համայնքում կընտրվեն նոր ավագանի և համայնքի ղեկավար։ Ընտրությանը մասնակցում են 8 քաղաքական ուժեր։





























