«Մագնիտ»-ի հիմնադիր եւ միլիարդատեր Սերգեյ Գալիցկին (2025թ․ Forbes-ի ռուս միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում 43-րդն է՝ 3.2 միլիարդ դոլար կարողությամբ) «Ռոմիրի» կազմած (Forbes-ի համար հասանելի) ռուսների կողմից վստահելի կարծիքի 100 առաջնորդների վարկանիշային աղյուսակում առաջ է անցել մեկ այլ ռուս միլիարդատիրոջից՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովից (8-րդը՝ 17.1 միլիարդ դոլար կարողությամբ):
Գալիցկին զբաղեցրել է 62-րդ տեղը, իսկ Դուրովը՝ 80-րդ:
2025թ․ աշնան ամիսների արդյունքների հիման վրա կազմված կարծիքի առաջնորդների նոր վարկանիշային աղյուսակը ընդլայնվել է՝ ներառելով 100 մարդ: Ցուցակում ընդգրկվել են միայն բիզնեսի երկու ներկայացուցիչներ՝ Գալիցկին եւ Դուրովը: 2025թ․ ամռանը վարկանիշային աղյուսակում ներառվել է 50 հայտնի անձ: Ցուցակում չի ընդգրկվել ոչ մի գործարար, այլ հեռուստահաղորդավարներ, դերասաններ, շոումեններ, երգիչներ եւ հեռուստատեսային ծրագրերում հաճախակի հանդես եկող անձինք: Առաջին հնգյակը մնացել է անփոփոխ ամռանից ի վեր: Վարկանիշը գլխավորում է հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը: Նրան հաջորդում են կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը, հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը, դերասան Կոնստանտին Խաբենսկին եւ շոումեն Պավել Վոլյան։
Լավագույն տասնյակում են նաեւ դերասան Դմիտրի Նագիեւը, լրագրող Քսենիա Սոբչակը, հեռուստահաղորդավարուհի Օլգա Սկաբեեւան, RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը եւ երգիչ Օլեգ Գազմանովը։
Հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը զբաղեցրել է 15-րդ տեղը, ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբան՝ 72-րդ։
Վստահության վարկանիշում կտրուկ անկում գրանցածների թվում են երգիչ Յարոսլավ Դրոնովը (SHAMAN), որը 15 հորիզոնականով իջել է եւ հասել 29-րդ հորիզոնականին, բալետի պարող Նիկոլայ Ցիսկարիձեն (17 հորիզոնականով իջել է եւ հասել 37-րդ հորիզոնականին) եւ երգչուհի Ալլա Պուգաչովան (5 հորիզոնականով իջել է եւ հասել 35-րդ հորիզոնականին)։
Եռամսյակային հարցումն անցկացվել է 14 տարեկանից բարձր 40 հազար հարցվածների շրջանում, որոնք ներկայացնում են Ռուսաստանը։ Նրանց հարցրել են, թե որ ռուս հասարակական գործիչներին (բացառությամբ օտարերկրյա գործակալների) են ամենաշատը վստահում։ Նրանց խնդրել են անվանել յոթ մարդու, որտեղ առաջինը կլինի նա, ում են ամենաշատն են վստահում։





























