Ուրբաթ գիշեր Ռուսաստանը զանգվածային օդային հարված է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով մոտ 430 անօդաչու թռչող սարք եւ 18 հրթիռ, գրել է Վլադիմիր Զելենսկին Telegram-ում։
«Գրոհը հատուկ էր մշակված այնպես, որ մարդկանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքին որքան հնարավոր է շատ վնաս հասցվի»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ գիշերային գրոհների հետեւանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել մի քանի տասնյակ հոգի (ներառյալ՝ հղի կին)։ Կիեւում վնասվել են տասնյակ բարձրահարկ շենքեր, իսկ «Իսկանդեր» հրթիռի բեկորները վնասել են Ադրբեջանի դեսպանատան շենքը։
Ադրբեջանը դեռեւս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։





























