Մոսկվայի հաշտարար դատարանում քննարկումների ժամանակ դատախազը միջնորդել է լրագրող Յուրի Դուդի համար մեկ տարի 10 ամիս ազատազրկում՝ «օտարերկրյա գործակալի» գործունեությունը կարգավորող կանոնակարգը խախտելու մեղադրանքով (ՌԴ Քրեական օրենսգրքի 330.1 հոդվածի 2-րդ մաս): Այս մասին հաղորդել է «Մեդիազոնան»: Գործը քննվում է հեռակա կարգով, քանի որ Դուդը չի բնակվում Ռուսաստանում:
Քրեական գործը հարուցվել է Դուդի գրառումների պատճառով, որոնք հրապարակվել են առանց «օտարերկրյա գործակալ» նշման:
2024-ից Մոսկվայի դատարաններում Դուդի դեմ ներկայացվել է չորս վարչական արձանագրություն՝ «օտարերկրյա գործակալի» իր պարտականությունները չկատարելու համար. դիզայներ Արտեմի Լեբեդեւի հետ հարցազրույցի եւ նրա Telegram ալիքում 14 գրառումների համար: Ընդհանուր տուգանքները կազմել են 170 հազար ռուբլի:
Ինչպես նշել է «Մեդիազոնան», Դուդը դադարեցրել է «օտարերկրյա գործակալ» պիտակը դնել 2024թ․ մարտին: Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Յուրի Դուդին «օտարերկրյա գործակալ» է ճանաչել 2022թ․ ապրիլին: Դատարանը մերժել է նրա հայցը, որը վիճարկում էր նրա կարգավիճակը: Լսումների ժամանակ պարզվել է, որ Դուդը հայտարարվել է «օտարերկրյա գործակալ»՝ Ալեքսանդր Գորդոնի, Տիմա Բելորուսկիխի եւ Կատերինա Գորդեեւայի հետ հարցազրույցներում »Մեդուզայի» եւ The Insider-ի նյութերը մեջբերելու, ինչպես նաեւ YouTube-ից գովազդային գումար ստանալու նպատակով արտասահմանյան ֆինանսավորում ստանալու համար։





























