Պետդումայի բյուջեի եւ հարկերի կոմիտեի ղեկավար Անդրեյ Մակարովը 2026-2028թթ. բյուջեի փոփոխությունների քննարկման Պետդումայի նիստում կատակել է Չեբուրաշկայի ազգության մասին։

«Հայրենի խաղալիք» մրցույթի լրացուցիչ ֆինանսավորման քննարկման ժամանակ նա հիշեցրել է, որ Խորհրդային Միություն նարինջ է մատակարարվել միայն Իսրայելից, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ախր Չեբուրաշկան հրեա է։ Նա այնտեղից եկել է նարինջներով լի արկղով»,- հայտարարել է պատգամավորը։ Մակարովն ընդգծել է, որ ներմուծվել է նարինջ, այլ ոչ թե մանդարին, եւ հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ում իսպանական նարինջներ չեն եղել, ուստի Չեբուրաշկան, հաստատ, իսպանական չէ։ Վերջում նա աջակցել է տեղական խաղալիքների զարգացման համար միջոցներ հատկացնելու գաղափարին։