Իրանի զորքերը նավթային լցանավ են զավթել, որն անցնում էր Հորմուզի նեղուցով, եւ այն ուղղորդել են դեպի երկրի տարածքային ջրեր։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, փոխանցել է Bloomberg-ը։

Talara լցանավը, որը նավարկում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո, գտնվում էր Հոր-Ֆաքանից (ԱՄԷ) մոտ 20 ծովային մղոն հեռավորության վրա, երբ կապը Columbia Shipmanagement կառավարող ընկերության հետ կորել է։

Ծովային հետախուզության տվյալներ տրամադրող Vanguard Tech-ի տեղեկացմամբ՝ նավը զավթվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմածովային ուժերի կողմից։