Այսօր՝ նոյեմբերի 14–ին, Վաղարշապատի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, եւ ՔՊ–ի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար տարբեր մարզերից մարդիկ են գալիս։

Թալինի քաղաքապետ Տավորս Սափեյանը, ով նույնպես այստեղ է, NEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցինմ, թե ինչպո՞վ է պայմանավորված, որ հանրահավաքին գալիս եմ այլ մարզերից, որոնք կապ չունեն Վաղարշապատի հետ,  նշեց. «նույն հարցադրումը արեցին Գյումրիի հետ կապված։ Միանշանակ տարբեր մարզերից ՔՊ–ի ակտիվիստները, կուսակցականները պետք է իրենց կուսակցի կողքը լինեն։ Պետք է քարոզարշավի վերջին օրը Արգիշտի Մեխակյանի կողքը լինեն։

Ես Հովհաննավանքի հետ կապված էլ ասացի, որ որեւէ մի թալինիցի չի բերվել հանրահավաքի։ Թալինցիները եկել են, մասնակցել են պատարագի՝ կողմ լինելով Տեր Արամին, կողմ լինելով մեր վարչապետին, իսկ այսօր կողմ լինելով մեր թեկնածուին»;

Անդրադառնալով նրան, որ աշխտանքային ժամին ինքը եկել է Վաղարշապատ, Սափեյանն ասաց. «Միջոցառում է, մեզ մոտ տոն է, քարոզարշավի վերջին օրը վերածել ենք Էջմիածնի ազատման տոնի։ Ես ընդամենը կես ժամ եմ բացակայել աշխատանքի վայրից։ Կխնդրեմ որեւէ մեկն ինձ չասի, թե որ ժամին եք լինում աշխատավայրում, որեւէ մեկն ինձ հարց չի տվել, թե ինչու եք երեկոյան 8–ին գնում տուն, ինչո՞ւ եք առավոտյան 7–ին գնում աշխատանքի։ Այս ամենի պատասխանը ունի Թալինի իմ ժողովուրդը, իմ բնակիչը»։

Հարցին՝ Թալինի համայնքապետարանի ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցն իրավունք ունի՞ աշխատանքի ժամին մասնակցել որեւէ հանրահավաքի և աշխատանքից չազատվել, նա դրական պատասխան տվեց. «Այո։ Դուք կասկածո՞ւմ եք, որ մենք ապրում ենք ժողովրդավար երկրում։ Մենք ապրում ենք խաղաղություն ունեցող երկրում։ Դուք կասկածո՞ւմ եք»։

Նշենք, որ Վաղարշապատի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 16–ին։ ՔՊ–ի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է։