Այսօր ունենք հեռախոսային խոսակցությունների վերահսկման, այսինքն՝ գաղտնալսումների ահռելի ծավալ: Այս մասին «Բաց խոսենք» նախագծի շրջանակում ասել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամ, փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը։

«Գաղտնալսումն իրականացվում է ընդդիմադիր հայացք ունեցողների նկատմամբ։ Ընդդիմադիրները գաղտնալսվում են ամեն առիթով և ամեն պահի:

Որպես կանոն գաղտնալսումներն իրականացվում են առանց դատարանների որոշումների, մինչդեռ օրենքով ամրագրված է, որ անձի անձնական կյանքի գաղտնիությանը միջամտող օպերատիվ հետախուզական միջամտությունները պետք է իրականացվեն բացառապես դատական վերահսկողության ներքո, այսինքն՝ դատարանների որոշումների հիման վրա։