Տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իսրայել Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակություն են կատարել մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրության շուրջ, ներառյալ իրավիճակի զարգացումը Գազայի հատվածում, հրադադարի համաձայնագրի իրականացումը եւ գերիների փոխանակումը, իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ եւ Սիրիայում հետագա կայունացմանն աջակցելու հարցերը։