14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին: Այս մասին ահազանգում է «Հայաքվե» նախաձեռնությունը, որը նաև տեսանյութ է հրապարակել։

«Ինքն ինձ ճնաչում է, իմ բարեկամն ա, Հիվանդ տղա է, իմ բարեկամն է, իմ հորեղբոր տղան ա, կարա՞ք բացատրեք իրեն, ցույց չտա՞մ՝ որտեղ պիտի ընտրի։ Բերել եմ տեղը ցույց տամ, ինքը դաժե տեղը չգիտի։ Եթե մեկը կարա իրեն բացատրի, որ ինքը ընտրությու անի, թող բացատրի»։

Երբ հանձնաժողովի անդամը մոտեցավ և հարց ուղղեց, թե արդյոք գրանցվելու է, որպես օգնող՝ տղամարդը դրական պատասխան տվեց։

Դիտորդական առաքելություն իրականացնողներից մեկն էլ նկատեց, որ չի կարող, քանի որ ազգակցական կապ ունի։

«Այ մարդ, ինչ կապ ունի՝ ում տղան է»։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում