Սլովակիայի խորհրդարանի 17 անդամներ շատ յուրահատուկ ձեւով են որոշել պայքարել պատգամավորական անձեռնամխելիության դեմ: Խորհրդարանականները մինչեւ վերջ մերկացել են եւ լուսանկարվել այդ ձեւով, շարք են կանգնել եւ մարմնի ինտիմ հատվածները փակել «Թող խորհրդարանականները հրաժարվեն իրենց իմունիտետից» գրությամբ:

Այդ նկարը հրապարակվել է «Ազատություն եւ կարեկցություն» լիբերալ կուսակցության Facebook-ի բլոգում: Լուսանկարվել են 14 տղամարդ եւ երեք կին: Լուսանկարի հրապարակումը լուրջ վեճեր է առաջացրել սլովակների շրջանում:

NEWSru.com-ը նշում է, որ մինչ այդ պատգամավորների զանգվածային մերկացման դեպքեր չեն եղել: