Վաղարշապատ խոշորացված համայնքում 69866 անձ ընտրելու իրավունք ունի, փախստականները 60-ն են, այստեղ հաշված չեն Ղարաբաղից տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ունեցող մեր հայրենակիցները, որոնց թիվը 2205 է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբեր 16–ին, Վաղարշապատում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, որ 10 տարով Հայաստանում լեգալ հիմքերով բնակվում են, ընդամենը 14-ն են, 573-ը օտարերկրացիներ են։ Մեր գրասենյակում էլ մի քանի անգամ ես ինքս ականատես եղա, որ բնակիչները բողոքում են, որ դիցուք Հնդկաստանի քաղաքացին ընտրելու իրավունք ունի, իրենք ոչ, ինչ-ինչ հանգամանքներով։ Այդ հանգամանքներից էին, օրինակ, որ սեփականատերը հաշվառումից հանել է և անձը զրկվել է ընտրելու իրավունքից։ Ես նշեմ, որ այնպես է ստացվել, որ այս անգամ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացի չունենք։ 573 օտարեգրացիներից 532-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, 16-ը Վրաստանի, ունենք նաև Իրան և Ուկրաինա, որոնց թիվը 10-ից փոքր է»,–ասաց նա։