Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը այսօր` փետրվարի 1-ին կայացած նիստում քննարկել է մեծամասնական ընտրակարգով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Քննարկվել է մեծամասնական ընտրակարգով մասնակցության ձեւաչափը, եթե չհաջողվի վերացնել մեծամասնական համակարգը: Կոնգրեսին անդամակցող կուսակցությունները ներկայացրել են իրենց հնարավորությունները ռեսուրսները, նաեւ իրենց մոտեցումները, թե ինչպես պետք է մասնակցել ընտրություններին»,- նշեց Զուրաբյանը:

Վերջինս նշեց, թե համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվել: