Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը եւ ԵՄ գլխավոր քարտուղարի արտաքին գործերի եվրոպական ծառայության քաղաքական հարցերով տեղակալ Հելգա Շմիդը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փետրվարի 1-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Գ. Կարասինի եւ Գործադիր գլխավոր քարտուղարի Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության քաղաքական հարցերով տեղակալ Հ. Շմիդի հանդիպումը: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի, Ուկրաինայի, ինչպես նաեւ մերձդնեստրյան եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման արդիական խնդիրների հանդեպ Ռուսաստանի եւ Եվրամիության վերաբերմունքի մասին:




























