Պրադոյի թանգարանի ռեստավրատորները հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի ամենահին կրկնօրինակը, որը, ենթադրվում է, արվել է նկարչի աշակերտներից մեկի կողմից: Ավելի վաղ ենթադրվում էր, որ մադրիդյան թանգարանում պահվող նկարը ստեղծվել է Լեոնարդոյի մահից հետո:

Հայտնի են Մոնա Լիզայի բնօրինակի տասնյակ կրկնօրինակներ, որոնք պահվում են փարիզյան Լուվրում եւ թվագրվում 16-17-րդ դարով:

The Art Newspaper-ը գրում է, որ այդ բացահայտումը թույլ է տալիս իմանալ Լեոնարդոյի «Մոնա Լիզայի» մի քանի դետալների մասին: Մասնավորապես, իսպանական նկարում ավելի լավ են երեւում աթոռի հատվածները, կիսաթափանցիկ շղարշը, որը ծածկում է Մոնա Լիզայի ուսը: