ՆԱՏՕ-ն եւ Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր ադմինիստրացիան (UNMIK) հնարավորություն չեն տվել նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալին հետաքննություն անցկացնել սեւ տրանսպլանտոլոգիայի գործով: Այդ մասին հաղորդում է սերբական «Տանյուգ» գործակալությունը:

Գործակալությունը ներկայացնում է նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալի նախկին դատախազ Կառլա Դել Պոնտեի խոսքը, ով հայտարարել է, որ դեռ 2004-ին ներկայացվել է UNMIK-ի գաղտնի զեկույցը օրգանների անօրինական տրանսպլանտացիայի վերաբերյալ, սակայն այդ գերատեսչությունը չի կարողացել ավարտել այդ հանցագործությունների հետաքննությունը բազմաթիվ հանցագործությունների պատճառով:

«ՆԱՏՕ-ն եւ UNMIK-ը մեզ կարեւոր փաստաթղթեր չեն տրամադրել, իսկ Ալբանիայի իշխանությունները թույլ չեն տվել մեզ ժամանել երկրի տարածք եւ հետազոտել գերեզմանները»,-պատմել է Դել Պոնտեն:

Կառլա Դել Պոնտեն հայտնել է նաեւ սերբական լրատվամիջոցների հետ խոսակցության մասին: Նա նշել է, որ գիտի, թե ով է կարգադրել վերացնել ապացույցները, քանի որ մշտական կապ է պահպանել իր հաջորդի` Սերժ Բրամերցի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: