Մեծ Բրիտանիայում անարյուն երեխա է լույս աշխարհ եկել: Բժիշկներին հաջողվել է պորտալարի միջոցով արյուն ներարկել երեխային, եւ արդեն 11 օր անց նրա կյանքն այլեւս սպառնալիքի տակ չէ:

Երեխան բացառիկ պաթոլոգիա ունեցող արգանդում է հասունացել.  մոր մոտ ձեւավորվել է լրացուցիչ երակ, որը պայթել է հղիության 37-րդ շաբաթում: Երեխան կեսարյան հատման միջոցով է լույս աշխարհ եկել, եւ միայն 25 րոպե անց է նրա սիրտն սկսել բաբախել` թթվածնի դիմակի եւ արյան ներարկումից հետո:

Արյան շրջանառությունը կարգավորելու համար`  բժիշլները երեք օր երեխայի ջերմությունը նվազեցրել են մինչեւ  33 աստիճան: Այնուհետեւ օրական կես աստիճանով բարձրացրել են: 11 օր անց երեխան արդեն վերադարձվել է ընտանիքին,  գրում է  MIGnews.com-ը: