Ֆրանսիացի ֆուտբոլային եզրային մրցավար Ստեֆան Դյուամելը հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը կախվել է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», ինքնասպան եղած 42-ամյա Ստեֆանը միջազգային կարգի մրցավար էր, աշխատում էր որպես իր ավագ եղբոր` Լորան Դյուամելի օգնական եւ սպասարկում Ֆրանսիայի առաջնության, ազգային գավաթների, եվրոպական ակումբային ֆուտբոի, ինչպես նաեւ 2010-ի աշխարհի ու Եվրո-2012-ի մրցաշարերը:
Տեղի ունեցածի դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:




























