Բրիտանացի հաքեր Ջոզեֆ Օ'Քոնորին պարտավորեցրել են վճարել 4,1 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 5.4 միլիոն դոլար) Bitcoin՝ հայտնի մարդկանց, նրանց թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի մոտ 130 հաշիվ կոտրելու համար, հայտնել են Թագավորական քրեական գործերով դատախազության մամուլի ծառայությունից (CPS):

«Հայտնիների, նրանց թվում՝ Բարաք Օբամայի և Ջեֆ Բեզոսի Twitter-ի հաշիվները կոտրած հաքերին պարտավորեցրել են վճարել ավելի քան 4 միլիոն ֆունտ ստեռլինգ: Օ'Քոնորը պետք է վերադարձնի խարդախ սխեմայի արդյունքում ստացված 42 Bitcoin-ը և այլ կրիպտոարժույթներ»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ դատախազության՝ կոտրված հաշիվներն օգտագործվել են օգտատերերին խաբելու համար. նրանցից պահանջվել է փոխանցել կրիպտոարժույթի միջոցները նշված հաշվին՝ կրկնակի վերադարձի խոստումով։  

2020 թվականի հուլիսին մի քանի ամերիկյան ընկերությունների և հայտնիների էջերում հայտնվել են նույնական հաղորդագրություններ, որոնք կոչ են արել նրանց կրիպտոարժույթ փոխանցել։ Տուժած հաշիվների թվում էին Իլոն Մասկը, Բիլ Գեյթսը, Ջեֆ Բեզոսը, Ուորեն Բաֆեթը, Քանյե Ուեսթը և Բարաք Օբաման։