Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է վրաց-հայ իրավական ֆորումի շրջանակում Թբիլիսիում է գտնվող Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների հարցեր, ինչպես հաղորդում է «Վրաստանի Առաջին ալիքը»։

«Քննարկվել է Վրաստանի և Հայաստանի միջև տարբեր երկկողմ և միջազգային ձևաչափերով համագործակցությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել արդարադատության ոլորտում արդյունավետ գործընկերությանը և այդ ոլորտում երկրների միջև փորձի փոխանակման կարևորությանը։

Շեշտադրվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն զարգացման կարևորությունը։

Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են արդարադատության նախարար Պաատա Սալիան, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին, Հայաստանում Վրաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն»,- ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։