Կանիբալն ու վամպիրուհին ամուսնանալու ցանկություն են հայտնել: Նրանք երկուսն էլ ներկայումս գտնվում են Շվեդիայի հոգեբուժարաններից մեկում եւ դեռ հայտնի չէ, հիվանդանոցի ղեկավարությունը թույլ կտա՞ նրանց ամուսնանալ, թե` ոչ:  

Երկու մարդասպանները, որոնք գտնվում են հոգեբուժարանում, համարվում են ամենաչար զույգն աշխարհում: 33-ամյա Իսակին Ջոնսոնը ազատազրկվել է, երբ կտրել է իր նախորդ ընտրյալի կոկորդը եւ համտեսել նրան: 23-ամյա Միշել Գուստաֆսոնն իր հերթին սպանել է իր ընկերոջը եւ խմել նրա արյունը:

Հարազատություն զգալով, Իսակինը Միշելին առաջարկել է ամուսնանալ: «Ես սիրում եմ Միշելին, երբեք չեմ տեսել այնպիսի աղջիկ, ինչպիսին նա է: Ցանկանում եմ ապրել ոչ հանցագործ կյանքով»,-ասել է տղամարդը, հաղորդում է TCH-ը: