Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է հանրահռչակ գրող Պոլ Օստերին, ով բոյկոտ է հայտարարել Թուրքիային:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը, վերջերս թուրքական մամուլին տված հարցազրույցում Օստերը հայտարարել էր, որ ոչ մի դեպքում չի այցելի Թուրքիա կամ Չինաստան, քանի որ այդ երկրների բանտերում շատ լրագրողներ ու գրողներ են գտնվում:

Ի պատասխան, Էրդողանը ասել է հետեւյալը. «Մենք էլ առանձնապես դա չէինք ցանկանում: Ո՞ւմ է ընդհանրապես հետաքրքրում, կգա՞ նա Թուրքիա, թե` ոչ: Թուրքիան ոչինչ չի կորցնի այդ պարոնի բացակայությունից»: