Բրազիլացի գրող Պաուլո Կոելիոն «աշխարհի բոլոր ցանցահեններին» կոչ է արել միավորվել եւ որքան հնարավոր է շատ գողանալ իր գրքերը:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, աշխարհահռչակ գրողն աջակցություն է հայտնել Pirate Bay-ին:
«Խնդրեմ, ներբեռնեք իմ գրքերն անվճար, եւ եթե ձեզ դուր գա, հետո գնեք իսկականը. սրանով ուզում ենք ասել, որ ագահությունը ոչ մի տեղ չի տանում»,-նշել է Կոելիոն` ավելացնելով, որ համացանցում նոր ժամանակի շունչ է զգացվում` գաղափարների նկատմամբ սկզբունքորեն այլ մոտեցումով:
«Անցել են հին, բարի ժամանակները, երբ գաղափարը հեղինակ ուներ առաջին հերթին, քանի որ բոլորս ժամանակ առ ժամանակ վերամշակում ենք միեւնույն չորս պատմությունները` սեր երկուսի միջեւ, սիրային եռանկյունի, պայքար հանուն իշխանության եւ ճանապարհորդություն: Երկրորդն այն է, որ բոլոր գրողները ցանկանում են, որպեսզի իրենց ընթերցեն` կարեւոր չէ որտեղ` թերթում, բլոգում, բրոշյուրում թե պատին»,-նշել է գրողը:



























