«Reuters»-ը ծանոթացել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կողմից ռուսական նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների արդյունավետության վերլուծությունը։
OFAC-ը կարծում է, որ հոկտեմբերի 22-ին մտցված պատժամիջոցները «միտումնավոր ազդեցություն են ունեցել՝ նվազեցնելով Ռուսաստանի եկամտային մուտքերը՝ իջեցնելով ռուսական նավթի գինը»։ Դա, իր հերթին, նվազեցնում է նաև Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու Ռուսաստանի կարողությունը, շարունակում է գերատեսչությունը։
Նշվում է, որ ռուսական հում նավթի մի քանի առանցքային տեսակներ վաճառվում են այնպիսի գներով, որոնք իջել են մինչև բազմամյա նվազագույն մակարդակ, իսկ հնդկական և չինական մոտ մեկ տասնյակ խոշոր գնորդներ հայտարարել են դեկտեմբերին ռուսական նավթի գնումները դադարեցնելու մտադրության մասին։
«Reuters»-ը նշում է, որ LSEG-ի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 12-ին Նովոռոսիյսկի նավահանգստում բեռնման համար նախատեսված Urals հում նավթը վաճառվում էր մեկ բարելի համար 45,35 դոլարով, ինչը ամենացածրն է 2023 թվականի մարտից ի վեր, երբ Ռուսաստանը նոր էր սկսում կառուցել «ստվերային նավատորմ»՝ այդ ձմռանը սահմանված «գնի առաստաղը» շրջանցելու համար: Երկուշաբթի օրվա դրությամբ գինը բարձրացել էր՝ մեկ բարելի համար կազմելով 47,01 դոլար:
Համեմատության համար, Brent տեսակի նավթի արդյունաբերական չափանիշը նոյեմբերի 12-ին մեկ բարելի համար արժեցել է 62.71 դոլար, իսկ 17-ին՝ 64.03 դոլար։




























