Սոչի-Երեւան ավիաչվերթն ուշանում է Սոչիում եղանակային պայմանների պատճառով: Շուրջ 350 ուղեւորներ Սոչիի օդանավակայանում սպասում են թռիչքին, որին խանգարում են անբարենպաստ եղանակային պայմանները` ձյունը, վատ տեսանելիությունը եւ ուժեղ քամին:
Կրասնոդարի մարզի օդանավակայանների կառավարմամբ զբաղվող «Բազել-աերո» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարություն է ծավալել, որտեղ ասվում է, որ հետաձգվում են 4 չվերթներ, որոնցից 2-ը դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, մեկը` «Դոմոդեդովո» եւ մեկը` Պուլկովո: Բացի Սոչի-Երեւան չվերթից հետաձգվում են նաեւ 2 չվերթներ «Դոմոդեդովոյից» եւ Պոիլկովոյից:
Մոտական ժամերին օդանավակայանը կաշխատի անբարենպաստ եղանակային պայմաններում:




























