Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում  մոտ  8,5 տոննա ջրի արտահոսք է եղել:

Ինչպես հաղորդում է  Agence France-Presse գործակալությունը, արտահոսքը տեղի է ունեցել 4 -րդ ռեակտորում խողովակների հեռացման հետեւանքով: Տեղի մասնագետների ուժերով խողովակի ճեղքվածքը վերացվել է:

Նշվում է, որ ռադիոակտիվ ջուրը ռեակտորի  շենքի  սահմաններից դուրս չի եկել, ուստի շրջակա միջավային հասցված վնասը եւս համեմատաբար մեծ չէ: