ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտայի դատարանը մերժել է Odyssey Marine Exploration ընկերության բողոքը` XIXդ խորտակված նավից դուրս բերված մետաղադրամները Իսպանիային վերադարձնելու որոշման վերաբերյալ:
Ինչպես հողորդում է El Pais-ը, դատարանն իսպանական կողմին 10 օր է տրամադրել ԱՄՆ տարածքից ընդհանուր 17 տոննա կշռող գրեթե 600 հազ. ոսկե եւ արծաթե մետաղադրամները տեղափոխելու համար: Որոշումն ընդունվել է «ինքնիշխանության անձեռնմխելիության» սկզբունքով. խորտակված նավը պատկանել է իսպանական թագին, հետեւաբար նրան էլ պատկանում է հայտնաբերված գանձը:
Նշենք, որ Ատլանտյան օվկիանոսի հատակից գանձը հանվել էր 2007թ-ին` Odyssey Marine Exploration ընկերության կողմից: Ընկերությունը մտադիր է առաջիկա օրերեին բողոքարկել վճիռը ԱՄՆ Գերագույն դատարան:




























