Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԺ շենքից և չպատասխանեց իրեն սպասող լրագրողների հարցերին։
«Մինչ դուք քաղաքականացված հարցեր եք քննում, 4 ժամում 4 սպանություն է տեղի ունենում։ Սա՞ է մեր երկրի արդարադատությունը»,– հարց ուղղեց լրագրողներից մեկը։
Վարդապետյանը առանց որեւէ բառ արտասանելու նստեց մեքենան ու հեռացավ։




























