Ռուսաստանի Հակաօդային պաշտպանության ուժերը ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարք են խոցել Մոսկվայի մատույցներում։ Գործողության մասին իր թելեգրամյան ալիքում 18:42-ին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Դրանից տասը րոպե առաջ Մոսկվայի մատույցներին մոտեցող մեկ այլ անօդաչու թռչող սարք էր խոցվել։
Երկու անօդաչու թռչող սարքերի անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ։ Մոսկվայի Վնուկովո և Շերեմետևո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը։ Շերեմետևո օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «գաղտնի» ծրագիր է իրականացվել, գրում է «Коммерсантъ»-ը։





























