Եգիպտոսում փետրվարի 1-ին, ֆուտբոլի դաշտում տեղի ունեցած բախումների ժամանակ մահացել է առնվազն 53 մարդ:
Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, ավելի քան հազար մարդ վիրավորվել է:
Բախումները տեղի են ունեցել Պորտ-Սաիդ քաղաքում` Կահիրեի «Ալ-Ահլի» եւ Պորտ-Սաիդի «Ալ-Մասրի» ակումբների հանդիպումից հետո, որն ավարտվել է 1:3 հաշվով:
Եգիպտոսի հեռուստատեսությամբ ցուցադրված վիդեոկադրերի մեջ երեւում է, թե ինչպես են երկրպագուները դուրս գալիս մարզադաշտ եւ հետապնդում «Ալ-Ախլիի» խաղացողներին: