Մագադանի դատարանը վեց տարվա ազատազրկման է դատապարտել տեղի պոլիտեխնիկական դպրոցի նախկին դասախոս Սերգեյ Կարմազովին, որը փորձել էր ցուլ զոհաբերել՝ մարիխուանա աճեցնելու և վերամշակելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
2025 թվականի հունվարին մագադանցի օկուլտիստների ձերբակալության կադրերը հայտնվել են տարբեր հանրային էջերում։
Պարզվել է, որ տեխնիկումի դասախոսը ուսանողներին առաջարկել է մասնակցել ցուլի զոհաբերությանը՝ փոխարենը ստուգարք ստանալու համար։ Նա չի հասցրել ավարտել ծեսը, թեև փորձել է ոստիկաններին համոզել, որ թույլ տան ավարտել սկսածը։ Որոշ տվյալներով, տղամարդը նախկինում ևս նման ծեսեր է կատարել և հավատացել է շամանությանը։ Տարածաշրջանի ՆԳՆ վարչությունը հայտնել էր, որ ոստիկանները կանեփ աճեցնելու համար նախատեսված երկու սենյակ են հայտնաբերել այն վայրում, որտեղ դասախոսն ու ուսանողները պատրաստվում էին կատարել ծեսը։
«Տղամարդը թմրանյութերի ֆերմա է հիմնել իր ազգականի մասնավոր տանը։ Ոստիկանությունը գաղտնի սենյակներից առգրավել է ընդհանուր առմամբ 35 կանեփի բույս և մարիխուանայի մի քանի մեծ տոպրակ։ Ավելին, պարզվել է ավելի քան չորս կիլոգրամ չորացրած մարիխուանա վաճառելու փորձ», - լրագրողներին ասել է ՆԳՆ Մագադանի մարզի վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Քսենիա Լուկինան։



























