Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Բրազիլիայում մասնակցել է«ՌիոյիցԲելեմ. սիներգիկ գործողություններ էկոհամակարգերի վերականգնման ևկլիմայական կայունության համար» բարձրմակարդակի միջոցառմանը: Այսմասինտեղեկացնում են ՀՀ շրջակամիջավայրի նախարարությունից:
Միջոցառումը միտվածէրընդգծելու Ռիոյի երեք կոնվենցիաների փոխկապակցվածությունը, ինչպեսնաևներկայացնելու այն քայլերը, որոնք երկրների կողմիցձեռնարկվում են համակցված գործողությունների համար՝ նպատակունենալով առաջ մղել կլիմայի, կենսաբազմազանության ևհողային ռեսուրսների պահպանման համաշխարհային օրակարգերը։
Միջոցառումն առանձնահատուկ էր նրանով, որԲրազիլիան՝ լինելով Ռիոյիկոնվենցիաների «ծննդավայր» ևԿլիմայի COP30-ի հյուրընկալող երկիր, հանդես էգալիսորպեսհարթակ, որտեղհնարավոր է համախմբել տարբերերկրների փորձը և բարձրացնել համատեղ գործողությունների արդյունավետությունը։
Իր ելույթում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, հյուրընկալելով ՄԱԿ-իԿենսաբազմազանության մասին կոնվենցիայի` COP17-ի համաժողովը, ակտիվորեն աշխատում է Ռիոյի կոնվենցիաների և հարակից բազմաթիվ բնապահպանական համաձայնագրերի միջևհամագործակցության խորացման ուղղությամբ։
«Հայաստանը COP17-իգործընթացների կենտրոնում դիտարկել է Կունմին–Մոնտրեալի Գլոբալ շրջանակի իրականացման համատեղ առաջընթացի գլոբալ վերանայումը, որըկդառնակարևորգործիքփաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման, համագործակցության ամրապնդման ևհամապատասխան որոշումների ընդունման համար։
Ընդգծել եմ, որՀայաստանը ներդնում էհամաչափ և ինտեգրված մոտեցում ազգային պլանավորման, հաշվետվողականության ևքաղաքականության իրականացման գործընթացներում՝ համադրելով իրկենսաբազմազանության ազգային ռազմավարության ծրագիրը (NBSAP) Գլոբալշրջանակի դրույթների հետ, ապահովելով ցուցանիշների ընտրությունը, միջոցառումների կապակցումը բյուջետային հատկացումների հետ ևուժեղացնելով ազգային մակարդակով իրականացվող գործողությունների թափանցիկությունը»,- նշելէնախարարը։
Նախարար Մաթևոսյանը կարևորել էնաևկենսաբազմազանության, կլիմայի, հողի, պլաստիկի, քիմիական նյութերի և թափոնների կառավարման ոլորտներում փոխլրացնող մոտեցումների ամրապնդումը, որը հնարավորություն էտալիսարագացնել իրականացման գործընթացները և բարձրացնել կարողությունները, հատկապես զարգացող երկրներում, ինչպես նաև բնիկժողովուրդների և տեղական համայնքների շրջանում։
Ելույթի ավարտին նախարարը նշելէ, որ 2026 թվականին, երբերեքՌիոյիկոնվենցիաները կկազմակերպեն իրենցհերթական COP-երը, կստեղծվի բացառիկ հնարավորություն համաշխարհային բնապահպանական քաղաքականությունների համադրման ևհամատեղ ուղերձների ձևավորման համար․
«Վստահ եմ, Հայաստանում հյուրընկալվող COP17-ըկարողէդառնալհարթակ, որտեղհնարավոր կլինի միավորել օրակարգերը, սահմանել համատեղ ռազմավարական ուղենիշներ՝ էկոհամակարգերի վերականգնման, բնության վրահիմնված լուծումների, հողիդեգրադացիայի չեզոքացման ևկլիմայի փոփոխության հարմարվողականության ուղղությամբ»։





























