ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներին տեղյակ չի պահել Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր առաջարկների մասին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես հավելել է պարբերականը, Սպիտակ տան ներկայացուցիչներն ուղղակիորեն ասել են Վլադիմիր Զելենսկուն, որ նա պետք է համաձայնի առաջ քաշված առաջարկներին՝ հաշվի առնելով Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի պատճառով նրա դիրքերի թուլացումը։





























