Ռազմագերիների հետ վարվելու հարցերով համակարգող շտաբը հայտնել է, որ Ուկրաինա է վերադարձվել ևս հազար մարմին, «որոնք, ռուսական կողմի պնդմամբ, պատկանում են ուկրաինացի զինծառայողներին»:
Կատարվելու է հայրենադարձված մարմինների նույնականացում։
Մահացածների մարմինների փոխանակումը տեղի է ունենում ամռանը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։
Ռուսաստանը դեռևս պաշտոնապես չի հայտարարել դիակների փոխանակման մասին։
«Ինտերֆաքս»-ի աղբյուրը հայտնել է, որ ուկրաինական կողմը 1000 զոհված ուկրաինացի զինվորների դիմաց 30 զոհված ռուս զինվորի մարմին է հանձնել։ Այս թիվը նաև մեջբերել է TASS-ի աղբյուրը։





























