Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին Ավինյանը հայտնել է Facebook–ի իր էջում։

«Երկու քաղաքների միջև առկա է լայն դաշտ գործակցության նոր ուղղություններ ընդգրկելու և համատեղ ծրագրերը թարմացնելու համար, որոնք կնպաստեն մեր քաղաքների զարգացմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը»,–գրել է Ավինյանը։

Նա հավելել է, որ Երևանի և Դոնի Ռոստովի միջև տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր մի շարք ոլորտներում: